Քաղաքական10:49, 09 Նոյեմբեր 2021
«Քուրդիստանին» առնչվող Էրդողանի երգը քննարկման առարկա է դարձել թուրքական մեդիայում

Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի հարավարևելյան Բաթմանի նահանգի գրադարաններից մեկում հանդիպում է ունեցել երիտասարդների հետ։ Էրդողանը նրանց հետ «Քուրդիստանին» առնչվող երգ է երգել, ինչը թուրքական մեդիայում քննարկման առարկա է դարձել։
Թայիփ Էրդողանի մասնակացությամբ հնչած երգում եղել է «Քրդերի Բաթմանն է, Բաթմանը Քրուդիստանի վարդն է» արտահայտությունը։ Իրադարձությունն սկսել է քննարկվել թուրքական մեդիայում, քանի որ որոշ ժամանակ առաջ նրա կոալիցիոն գործընկեր, «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Սղերթում խիստ էր արձագանքել «Քուրդիստան» բառն օգտագործած մի արհեստավորի։
«Թուրքիայի սահմանների ներսում Քուրդիստան կոչվող որևէ բան չկա։ Հարկ եղած դեպքում կնահատակվենք, սակայն երբեք չենք թողնի, որ մեր ունիտար ազգային պետությունը մասնատվի»,-նշել էր Դևլեթ Բահչելին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |