Հասարակական09:54, 09 Նոյեմբեր 2021
Խոշոր երկրաշարժ Թուրքիայում. փլուզվել են տներ (ֆոտո)

Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Քոնիա նահանգի Մերամ շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 8-ին` տեղական ժամանակով 20։43-ին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 10.61 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Քոնիային հարակից շրջաններում։
Ցնցումները բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ են դարձել․ վերջիններս տագնապահար փողոց են դուրս եկել։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային կորուստներ չկան, սակայն շուրջ 5 տուն է փլուզվել, որոշ տներում էլ ճաքեր են առաջացել։
Այս երկրաշարժին հաջորդող մեկ ժամվա ընթացքում շուրջ 9-ը հետցնցում է գրանցվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արգելափակումների հիմնական պատճառները եղել են հասարակական կարգը խախտող, ահաբեկչություն քարոզող կամ տարածող, ինչպես նաև ատելության խոսք պարունակող գրառումները։

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը տվյալներ է հրապարակել 2024-ին երկրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |