Տարածաշրջան16:22, 02 Նոյեմբեր 2021
ԱՄՆ-ի պետդեպի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական օպերացիային Սիրիայում

Ռուսակաան «Sptuniknews» լրատվականի թուրքական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիան պատրաստվում է նոյեմբերի 2-ին Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսել։
Թեմայի վերաբերյալ քրդական «Rûdaw» կայքը հարց է ուղղել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսին՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք Հռոմում անցկացված Բայդեն-Էրդողան հանդիպմանը քննարկվել է Սիրիայի քրդական շրջանների (Ռոժավա) ուղղությամբ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը։
Գրավոր հարցմանն ի պատասխան՝ Փրայսը նշել է․ «Ընդգծում ենք, որ պարտադիր է պահպանել հրադադարի գծերը և դադարեցնել սահմանից այն կողմ գործողությունները»։ Նաև նշել է, որ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն և հարգեն հրադադարի գծերը՝ Սիրիայում կայունությունը զարգացնելու և հակամարտության քաղաքական լուծման ուղղությամբ աշխատելու համար։
«ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիայի հետ մի շարք ընդհանուր շահեր ունենք, որոնցից մեկն էլ ահաբեկչության դեմ պայքարն է։ Սիրիայում ճգնաժամը վերանելը, տարածաշրջանում բացասական ազդեցություններին վերջ դնելն էլ կազմում է դրա մի մասը»,-հավելել է Փրայսը։
Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից հնարավոր ռազմական օպերացիայի վերբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին խոսել է նաև Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։
Նա կարծիք է հայտնել, որ Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպման ընթացքում Բայդենը Սիրիայի հյուսիսի ուղղությամբ գործողությունների վերաբերյալ զգուշացում է արել Էրդողանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |