Միջազգային15:06, 01 Նոյեմբեր 2021
Էրդողանը հանդիպումներ է ունեցել Մակրոնի և Մերկելի հետ

Հռոմում կայացած Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումներ է ունեցել Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Լիբիայի և Արևելյան Միջերկրականի խնդիրների շուրջ տարաձայնություններ ունեցող Թուրքիայի և Ֆրանսիայի առաջնորդների փակ հանդիպումը տևել է 50 րոպե։
30 րոպե ընթացած Էրդողան-Մերկել հանդիպմանը թուրքական կողմից ներկա են գտնվել նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ֆինանսների նախարար Լյութֆի Էլվանը և այլք, իսկ գերմանական կողմից՝ Օլաֆ Շոլցը, որի հետ Գերմանիայում բանակցություններ են տարվում կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ։
Մինչ այդ Էրդողանը հանդիպել էր նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին։
Ավելի ուշ Էրդողանը մամուլի ասուլիս է տվել՝ ամփոփելով հանդիպումների արդյունքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |