Քաղաքական15:23, 27 Հոկտեմբեր 2021
ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել Թուրքիային չվաճառել F-16 ռազմական ինքնաթիռներ

ԱՄՆ կոնգրեսի 11 անդամներ Թուրքիայի վերաբերյալ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին։ Նամակում նշվել է, որ Թուրքիան վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար և կոչ է արվել Թուրքիային չվաճառել F-16 ռազմական ինքնաթիռները։
Կոնգրեսականներն ընդգծել են, որ իրենք մտահոգությամբ են հետևում Թուրքիայի՝ ԱՄՆ-ից 40 F-16 գնելու մտադրության մասին լուրերին։ Նրանք հիշեցրել են Էրդողանի այն հայտարարության մասին, որ Թուրքիան առաջիկայում կարող է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակ ձեռք բերել։ «Մենք չենք կարող անտեսել, որ ամերիկյան արտադրության ինքնաթիռը վաճառելով մի դաշնակցի, որն իրեն իրականում թշնամու պես է պահում, մենք սպառնալիք ենք ստեղծում մեր ազգային անվտանգության համար»:
«Քանի դեռ նախագահ Էրդողանը շարունակում է Միջերկրական ծովի արևելքում իր էքսպանսիոնիստական նախագիծը, Թուրքիան շարունակելու է սպառնալիք լինել մեր ազգային անվտանգության և մեր մերձավոր դաշնակիցներ Հունաստանի, Իսրայելի ու Կիպրոսի անվտանգության համար։ Անհամբեր սպասում ենք ձեր պատասխանին և ակնկալում ենք, որ կհրաժարվեք մեր ռազմական ինքնաթիռներով Թուրքիային էլ ավելի հզորացնելուց», - ասված է նամակում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Դոհայում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |