Տարածաշրջան15:02, 27 Հոկտեմբեր 2021
Անկարայում ԱՄՆ նոր դեսպան կլինի նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքը

Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունն Անկարայում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում։ Թուրքիայում ԱՄՆ գործող դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը մոտ օրերս կփոխանցի իր լիազորությունները Ֆլեյքին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունն առաջադրել է 2021թ․ հուլիսին, ինչից հետո՝ հոկտեմբերի 20-ին, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է նրա թեկնածությունը՝ վերջնական որոշումը թողնելով Սենատի Գլխավոր խորհրդին։
Ո՞վ է Ջեֆ Ֆլեյքը
Նա նախկին սենատոր է և 2013-2019թթ. ԱՄՆ խորհրդարանի վերին պալատում ներկայացրել է Արիզոնա նահանգը։ Իսկ 2001-2013 թվականներին եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ։ Անկարայում Ֆլեյքի պաշտոնավարումն համընկնելու է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամենալարված շրջաններից մեկին։
ՆԱՏՕ-ում երկու դաշնակից պետություններն այժմ հակասություններ ունեն Սիրիայում, բացի այդ էլ Վաշինգտոնն Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում այն բանից հետո, երբ Թուրքիան ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր է գնել։ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները լարված են նաև Ջո Բայդենի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառման առնչությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |