Հասարակական15:58, 26 Հոկտեմբեր 2021
Թուրքիայում բարձրացրել են Աթաթուրքին նզոված կրոնական սպասավորի պաշտոնը

Ալի Էրբաշի գլխավորած Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը բարձրացրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին (Աթաթյուրք) անիծած կրոնական սպասավորի՝ Մուստաֆա Դեմիրքանի պաշտոնը։
Մուստաֆա Դեմիրքանն օրերս մասնակցել է իսլամական կրոնական սպասավորների ավարտական արարողությանը՝ հանդես գալով որպես հաֆեզների պետ (Reisül-Kurra), ինչից պարզ է դարձել, որ նա է արդեն զբաղեցնելու այդ պաշտոնը։
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Ստամբուլում՝ Սուրբ Սոֆիայի տաճարում, այն ժամանակ իսլամական կրոնական սպասավորների ավարտական արարողության ժամանակ հաֆեզների պետի փոխանորդ հանդիսացած Մուստաֆա Դեմիրքանն անեծք էր կարդացել՝ թիրախավորելով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքին։
Ավարտական արարողությանը ներկա են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը։ Դեմիրքանի նկատմամբ բազմաթիվ բողոքներ էին ներկայացվել, սակայն Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը 3 ամիս հետո հայտարարել էր, որ Դեմիրքանը թոշակի է անցել և որևէ կապ չունի վարչության հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |