Իրավական17:08, 26 Հոկտեմբեր 2021
Էրդողանի օրոք «նախագահին վիրավորելու» մեղադրանքով քրգործերի թիվը 40 անգամ ավելացել է

Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամը ուսումնասիրել է 2015-2019թթ․ ընթացքում Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության ոտնահարման դեպքերը։ Արդյունքները հրապարակվել են «Լռեցնելով քննադատությունը» խորագրով զեկույցում։
Ըստ այդմ՝ հինգ տարում Թուրքիայում խոսքի ազատության 2․779 խախտում է արձանագրվել։ Այդ խախտումների արդյունքում 6․479 մարդ ձերբակալվել, 2․801 մարդ կալանավորվել է։ Հարուցված 1․372 դատական գործերի շրջանակներում 727 մարդ դատապարտվել է ազատազրկման։ Ուշագրավ է, որ ամենից մեծ թվով իրավունքների խախտումներ են գրանցվել Ստամբուլ, Դիարբեքիր և Անկարա նահանգներում։
Քաղաքացիների իրավունքների ոտնահարմամբ հարուցված քրգործերով ամենից հաճախ կասկածյալներին առաջադրվել է «զինված կազմավորման պրոպագանդա կատարելու», «երկրի նախագահին վիրավորելու», «սահմանադրական կարգը տապալելու փորձի» և «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանք։ Ուշագրավ է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախագահ դառնալուց հետո «նախագահին վիրավորելու» մեղադրանքով սկսված հետաքննությունների թիվն աճել է 47 անգամ, իսկ հարուցված դատական գործերի թիվը՝ 40 անգամ։
Ըստ զեկույցի՝ 2015-2019թթ․ Թուրքիայում փակվել է 184 անուն թերթ կամ լրատվամիջոց։ Դրանցից 170-ի դեպքում որևէ դատարանի որոշում առկա չի եղել։ Դրանք փակվել են «Օրենքի ուժ ունեցող որոշումների» հիման վրա, իսկ այդ լրատվամիջոցների ունեցվածքը պետության կողմից բռնագրավվել է։ Նշված հինգ տարիների ընթացքում ձերբակալվել է 1․118, կալանավորվել՝ 281 լրագրող։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |