Տնտեսական17:25, 19 Հոկտեմբեր 2021
Bloomberg. «Էրդողանը վտանգավոր խաղ է խաղում և լողում է ալիքների դեմ»

Ամերիկյան Bloomberg-ը վերլուծական հոդված է հրապարակել, որում քննվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը պատրաստվում է նորից իջեցնել բանկերին տրվող տոկոսադրույքները։
Վերլուծականում ընդգծվել է, որ Էրդողանը վտանգավոր խաղ է խաղում և «լողում է ալիքների դեմ» այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պայքարում են գնաճի դեմ ու գնում տոկոսադրույքների բարձրացման ճանապարհով։ Թուրքիայի Կենտրոնական բանկում կատարվող կադրային վերադասավորումների համատեքստում նշվել է, որ Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուի պաշտոնը ևս վտանգված է, քանի որ նրա գործողությունները չեն գոհացնում Էրդողանին։
Նշենք, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը գնաճի պայմաններում որոշել էր իջեցնել բանկերին տրվող տոկոսադրույքները։ Որոշմանը դեմ արտահայտված Կենտրոնական բանկի ղեկավար անձանցից 3-ը հեռացվել էին աշխատանքից, ինչից հետո թուրքական լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ շարունակվել էր։ Անցնող շաբաթ մեկ դոլարը հավասարվել էր 9.24 լիրայի, ինչը նոր հակառեկորդ է եղել թուրքական դրամական միավորի համար։ Ըստ ֆինանսիստների՝ հնարավոր է, որ Կենտրոնական բանկը պատրաստվում է տարեվերջին տոկոսադրույքների ավելի ագրեսիվ նվազեցնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |