Տնտեսական12:06, 19 Հոկտեմբեր 2021
Թուրքական լիրայի արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցվել

Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։
Հոկտեմբերի 19-ի առավոտյան թուքական լիրան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդներ է գրանցել։
Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին նախօրեին. 1 դոլարի դիմաց՝ 9.29, 1 եվրոյի դիմաց՝ 10.77 թուրքական լիրա փոխարժեք, 1 ֆունտ ստելինգ / 12.7446 լիրա։
Այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/ 9.37 լիրա, 1 եվրո/ 10.88 փոխարժեքով: Ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքն հետևյալ պակտերն ունի. 1 ֆունտ ստելինգ / 12.86 լիրա։
Նշվում է, որ մասնագետները կենտրոնացել են Թուրքիայի կենտրոնական բանկի տոկոսադրույքի վերաբերյալ որոշման վրա։ Կենտրոնական բանկի դրամական քաղաքականության խորհրդի նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ռեակտորները կամրապնդեն երկրի էներգետիկ անվտանգությունը։

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |