Քաղաքական13:07, 19 Հոկտեմբեր 2021
Էրդողան. «Մարդկության ճակատագիրը չպիտի թողնել 2-րդ աշխարհամարտը հաղթած մի խումբ երկրների ողորմածությանը»

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է իր շրջագայությունն աֆրիկյան երկրներ։ Առաջին կանգառն Անգոլան էր:
Էրդողանը ելույթ է ունեցել Անգոլայի խորհրդարանում՝ անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, համագործակցության ներուժին, այդ թվում նաև ժողովրդավարության և տնտեսության զարգացման հարցում:
Էրդողանը խոսել է նաև միջազգային կարգերի թուրքական կոնցեպտի մասին՝ կրկնելով, որ «աշխարհը 5-ից մեծ է»՝ նկատի ունենալով ՄԱԿ ԱԽ անդամ 5 մշտական անդամներին:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան գաղութատիրական անցյալ չի ունեցել, զուգահեռաբար 100 տարի պայքար է մղել իմպերիալիստական ուժերի դեմ, իսկ հիմա էլ պայքարում է միջազգային կարգերի անարդարությունների դեմ:
«Մենք պաշտպանում ենք այն տեսակետը, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել 2-րդ համաշխարհային պատերազմը հաղթած մի խումբ երկրների ողորմածությանը»:
Թուրքիայի նախագահի դիտարկմամբ՝ անհնար է, որ համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը նույնը մնա, երբ աշխարհը փոխվում է, արմատական վերափոխման են ենթարկվում, դիվանագիտությունը, առևտուրը և միջազգային հարաբերությունները:
Նա կարծիք է հայտնել, որ միջազգային կարգերի փոփոխության պահանջների անտեսումն անարդարություն է Աֆրիկա մայրցամաքի և Անգոլայի նման ուժեղ երկրների նկատմամբ:
Այս համատեքստում էրդողանը խոսել է Աֆրիկայի հանդեպ Արևմուտքի մոտեցումների և քաղաքականության մասին՝ նշելով. «Դեռ կան երկրներ, որոնք չեն ընդունում Աֆրիկայի ժողովուրդների անկախությունը և հավասարությունը: Թուրքիան մերժում է Արևմուտքի օրիենտալիստական մոտեցումներն Աֆրիկա մայրցամաքի նկատմամբ և Աֆրիկայի բոլոր ժողովուրդներին համարում է Թուրքիային բարեկամ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |