• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Օգոստոս, 2025
Կիրակի 20:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:28, 18 Հոկտեմբեր 2021

Դեմիրթաշ. «Ժողովրդին պետք է իրազեկել, որ իշխանություններն ինչ էլ անեն, ոչ թե հանուն հայրենիքի է, այլ՝ ընտրությունների»

Դեմիրթաշ. «Ժողովրդին պետք է իրազեկել, որ իշխանություններն ինչ էլ անեն, ոչ թե հանուն հայրենիքի է, այլ՝ ընտրությունների»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որ 5 տարի է՝ կալանավորված է, հարցազրույց է տվել Թուրքիայի ներքաղաքական կյանքի զարգացումների վերաբերյալ:

Նա խոսել է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին՝ համոզմունք հայտնելով, որ ընտրությունները տեղի են ունենալու 2023թ. հունիսից 
շուտ (հերթական ընտրությունները նախատեսված են 2023թ. հունիսին): Անդրադառնալով հնարավոր արտահերթ ընտրությունների դեպքում ընդդիմության մարտավարությանը՝ Դեմիրթաշն ընդգծել է, որ բոլորը պետք է ամեն պահի պատրաստ լինեն ընտրություններին, քանի որ չկա կայուն կառավարում, և ամեն վայրկյան տնտեսությունը կարող է փլուզվել:

Դեմիրթաշի մոտեցմամբ՝ ընդդիմությունը վաղուց պետք է ավարտած լիներ քվեատուփերի անվտանգությունն ապահովելու, անձնակազմի ուսուցման և նմանատիպ տեխնիկական հարցերով աշխատանքները: Նա հատկապես ընդգծել է ընդդիմադիր կուսակցությունների կողմից քվեարկությանը հետևելու միասնական ու կենտրոնական համակարգի ստեղծման կարևորությունը:

«Բացի այս, դաշինքների և թեկնածության հարցերը պետք է լինեն նախապես համաձայնեցված՝ առնվազն սկզբունքային մակարդակում: Երբ ընտրություններ (արտահերթ- խմբ.) անցկացնելու մասին հայտարարվի, ընդդիմությունն պետք է ունենա մտածված, ծրագրված ռազմավարություն, որը հնարավոր կլինի կյանքի կոչել»,-հավելել է քրդամետ կուսակցության նախկին համանախագահը:

Նա Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողության հավանականությունը նույնպես կապել է ընտրությունների հետ՝ ակնարկելով, որ դա միտված է իշխանությունների վարկանիշը բարձրացնելուն:

«Այս հարցերում ևս հանրությանն այսօրվանից պետք է իրազեկել, որ ինչ էլ անեն, ոչ թե հանուն հայրենիքի է, այլ՝ ընտրությունների»,-եզրափակել է Դեմիրթաշը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Սենեգալը 4 համաձայնագիր են ստորագրել
14:20, 08 օգոս
Թուրքիան և Սենեգալը 4 համաձայնագիր են ստորագրել

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը
12:53, 08 օգոս
Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիան վճռական է Սիրիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում
12:03, 08 օգոս
Թուրքիան վճռական է Սիրիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան գոհ Է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված առաջընթացից
Թուրքիան գոհ Է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված առաջընթացից

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}