Քաղաքական15:28, 18 Հոկտեմբեր 2021
Դեմիրթաշ. «Ժողովրդին պետք է իրազեկել, որ իշխանություններն ինչ էլ անեն, ոչ թե հանուն հայրենիքի է, այլ՝ ընտրությունների»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որ 5 տարի է՝ կալանավորված է, հարցազրույց է տվել Թուրքիայի ներքաղաքական կյանքի զարգացումների վերաբերյալ:
Նա խոսել է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին՝ համոզմունք հայտնելով, որ ընտրությունները տեղի են ունենալու 2023թ. հունիսից շուտ (հերթական ընտրությունները նախատեսված են 2023թ. հունիսին): Անդրադառնալով հնարավոր արտահերթ ընտրությունների դեպքում ընդդիմության մարտավարությանը՝ Դեմիրթաշն ընդգծել է, որ բոլորը պետք է ամեն պահի պատրաստ լինեն ընտրություններին, քանի որ չկա կայուն կառավարում, և ամեն վայրկյան տնտեսությունը կարող է փլուզվել:
Դեմիրթաշի մոտեցմամբ՝ ընդդիմությունը վաղուց պետք է ավարտած լիներ քվեատուփերի անվտանգությունն ապահովելու, անձնակազմի ուսուցման և նմանատիպ տեխնիկական հարցերով աշխատանքները: Նա հատկապես ընդգծել է ընդդիմադիր կուսակցությունների կողմից քվեարկությանը հետևելու միասնական ու կենտրոնական համակարգի ստեղծման կարևորությունը:
«Բացի այս, դաշինքների և թեկնածության հարցերը պետք է լինեն նախապես համաձայնեցված՝ առնվազն սկզբունքային մակարդակում: Երբ ընտրություններ (արտահերթ- խմբ.) անցկացնելու մասին հայտարարվի, ընդդիմությունն պետք է ունենա մտածված, ծրագրված ռազմավարություն, որը հնարավոր կլինի կյանքի կոչել»,-հավելել է քրդամետ կուսակցության նախկին համանախագահը:
Նա Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողության հավանականությունը նույնպես կապել է ընտրությունների հետ՝ ակնարկելով, որ դա միտված է իշխանությունների վարկանիշը բարձրացնելուն:
«Այս հարցերում ևս հանրությանն այսօրվանից պետք է իրազեկել, որ ինչ էլ անեն, ոչ թե հանուն հայրենիքի է, այլ՝ ընտրությունների»,-եզրափակել է Դեմիրթաշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |