13:55, 14 Հոկտեմբեր 2021
Թուրքիայի նախկին արտգործնախարարը քննադատել է Էրդողանին

Ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Կենտրոնական բանկում իրականացված կադրային վերադասավորումները։ Բաբաջանը Թուրքիայի 58-րդ և 59-րդ կառավարություններում զբաղեցրել է արտգործնախարարի ու պետնախարարի պաշտոնները։
Twitter-ի իր միկրոբլոգում Բաբաջանը գրել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկն անկախ կառույց է և չպետք է խաղալիք դառնա մեկ անձի ձեռքին։
«Պարո՛ն Էրդողան, մի՛ զբաղվեք վերադասավորումներով։ Ձեզ նշանակեք Կենտրոնական բանկի նախագահ, ինչպես դա արեցիք հիմնադրամում (Varlık Fonu): Դադարեցրե՛ք կեսգիշերային որոշումներով երկրին վնաս հասցնելը»,-շեշտել է նա։
Նշենք, որ Թուրքիայի Կենտրոնական բանկի փոխնախագահներ Սեմիհ Թյումենը, Ուղուր Նամըքը և գումարի քաղաքականության խորհրդի անդամ Աբդուլահ Յավաշն ազատվել են աշխատանքից։ Այդ որոշումը հաջորդել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուի հանդիպմանը։ Այդ օրը թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկման ռեկորդ էր գրանցել՝ հասնելով 9.18-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |