Իրավական11:46, 11 Հոկտեմբեր 2021
Դատարանի որոշմամբ Հրանտ Դինքի ընտանիքը կստանա 1.5մլն լիրա փոխհատուցում

Թուրքիայի Պետական խորհուրդը (Danıştay-բարձրագույն վարչական դատարան) հաստատել է «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի, նրանց զավակների՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերի 1.5 միլիոն լիրա (շուրջ 168.000 դոլար) փոխհատուցման պահանջը բավարարող Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը։
Պետական խորհուրդն այդպիսով չի բավարարել Թուրքիայի ներքին գործեի նախարարության (ՆԳՆ) բողոքը և ընդունել է Դինքի ընտանիքի այն պնդումը, որ ՆԳՆ-ն ծանր ծառայողական թերացում և օբյեկտիվ պատասխանատվություն է ունեցել ընտանիքի հայր, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում։
Հիշեցնենք, որ Դինքի ընտանիքը Թուրքիայի ՆԳՆ-ի դեմ հայց էր ներկայացրել Ստամբուլի 6-րդ վարչական դատարան։ Նրանք պնդել էին, որ նախարարությունը ծառայողական թերացում է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործում։ Դինքի ընտանիքը պահանջել էր 1.5 միլիոն թուրքական լիրայի փոխհատուցում, որից 500 հազարը՝ նյութական, իսկ 1 միլիոնը բարոյական վնասի համար։ Դատարանը միաձայն բավարարել էր հայցը, սակայն ՆԳՆ-ն բողոքարկել էր դատարանի վճիռը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դատախազը ԺԴԿ-ին մեղադրում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ համագործակցելու մեջ։

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում արդեն 9 ամիս է, ինչ 16 ընդդիմադիր լրագրող շարունակում է մնալ ձերբակալված:

Իշխանամետ լրատվամիջոցներում նրան հաճախ անվանում են «Թուրք ազգի դավաճան»:
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցը հրապարակել է 2023թ-ի աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։
Ազգության հայ ռուսաստանցի փորձագետն ասել է, որ ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ և տարածքների վերադարձով։
Ընտրություններում Էրդողանի ունեցած կարգավիճակի մասին «Bloomberg» պարբերականը տվել է հետևյալ գնահատականը.
Իսքենդերունը Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժերից առավել տուժած քաղաքներից մեկն է:
Չնայած հաղորդավարուհու սաստումներին և լռելու կոչերին՝ Դաշդեմիրը շարունակել է խոսել, որից հետո, նյարդայնանալով ու ցտեսություն ասելով, լքել է տաղավարը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |