Քաղաքական10:26, 08 Հոկտեմբեր 2021
Թուրքիայի արտգործնախարարն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուկրաինացի իր պաշտոնակցի հետ Լվովում տված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Չավուշօղլուն հայտնել է, որ ի տարբերություն Ֆրանսիայի` Թուրքիայի պատմության մեջ չի եղել այն սև բիծը, որը կոչվում է «գաղութատիրություն»:
Այս մասին Չավուշօղլուն ասել է ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարության, որտեղ նա նշել էր, որ հիանում է, թե ինչպես է Թուրքիան կարողացել Ալժիրում մոռացության տալ այդ երկրում իր ունեցած դերակատարումը՝ ակնարկելով, որ ավելի վաղ շրջանում Ալժիրը եղել Օսմանյան կայսրության տիրապետության տակ:
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան դրական է գնահատում Ֆրանսիայի քայլերը, որոնք ուղղված են սեփական «գաղութատիրական» անցյալի հետ առերեսվելուն: Միաժամանակ նա Մակրոնի խոսքերը և այդ թեմայի մեջ Թուրքիային ներքաշելու փորձերը համարել է մեծ սխալ։
Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիայի հետ պետք է ոչ թե մամուլի միջոցով, այլ ուղիղ խոսել: Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով՝ Մակրոնի այդօրինակ հայտարարությունը պայմանավորված է Ֆրանսիայում սպասվող ընտրություններով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կազմակերպվել է նախքան մայիսի 14-ից 15-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքը:

Օրակարգում են եղել ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող հարցերը:

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք հնարավոր ռուս-ուկրաինական բանակցություններին մասնակցելու նպատակով այնտեղ կլինեն նաև ԱՄՆ պետպաշտոնյաներ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։
Նշվում է, որ հնարավոր այցը կապված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ:
Ի պատասխան Պակիստանին ցուցաբերած ակնհայտ աջակցության՝ հնդիկները բոյկոտ են սկսել Թուրքիայի դեմ:
Գազայի հատվածում գործող խմբավորումը հայտարարություն է տարածել հրադադարի շուրջ բանակցությունների վերջնականացման վերաբերյալ և միաժամանակ շնորհակալություն հայտնել Թուրքիային:
Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |