Հասարակական11:58, 08 Հոկտեմբեր 2021
Վիեննայում քրդերը դատապարտել են Թուրքիայի կողմից քիմիական զենքի կիրառումը
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում քրդերը «Միացեք ազատության պատերազմին» (Werin Cenga Azadiyê) նախաձեռնության շրջանակում բողոքի ակցիա են արել Թուրքիայի դեմ։ Ցուցարարները դատապարտել են քուրդ զինյալների դեմ թուրքական զինուժի կողմից քիմիական զենքի կիրառումը։ Նրանք շեշտել են, որ թուրքական պետության այդ գործելակերպը լռության մատնող բոլոր երկրները համարվում են Թուրքիայի հանցակիցները։
Բողոքի ակցիան առաջնորդել են «Հեղափոխական երիտասարդական շարժում» (Tevgera Ciwanên Şoreşger) և «Պայքարի երիտասարդական կանայք» (Jinên Ciwan ên Tekoşer) կազմակերպությունների ակտիվիստները։ Երթն առաջնորդող պաստառի վրա եղել է «Մենք բողոքում են Քուրդիստանում թուրքական պետության ահաբեկչության դեմ» գրությունը։
Վիեննայում բողոքի միջոցառումը, որի ընթացքում հնչել է նաև «Ահաբեկիչ Էրդողան» վանկարկումը, տևել է շուրջ մեկ ժամ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |