Քաղաքական10:26, 08 Հոկտեմբեր 2021
Թուրքիայի արտգործնախարարն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուկրաինացի իր պաշտոնակցի հետ Լվովում տված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Չավուշօղլուն հայտնել է, որ ի տարբերություն Ֆրանսիայի` Թուրքիայի պատմության մեջ չի եղել այն սև բիծը, որը կոչվում է «գաղութատիրություն»:
Այս մասին Չավուշօղլուն ասել է ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարության, որտեղ նա նշել էր, որ հիանում է, թե ինչպես է Թուրքիան կարողացել Ալժիրում մոռացության տալ այդ երկրում իր ունեցած դերակատարումը՝ ակնարկելով, որ ավելի վաղ շրջանում Ալժիրը եղել Օսմանյան կայսրության տիրապետության տակ:
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան դրական է գնահատում Ֆրանսիայի քայլերը, որոնք ուղղված են սեփական «գաղութատիրական» անցյալի հետ առերեսվելուն: Միաժամանակ նա Մակրոնի խոսքերը և այդ թեմայի մեջ Թուրքիային ներքաշելու փորձերը համարել է մեծ սխալ։
Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիայի հետ պետք է ոչ թե մամուլի միջոցով, այլ ուղիղ խոսել: Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով՝ Մակրոնի այդօրինակ հայտարարությունը պայմանավորված է Ֆրանսիայում սպասվող ընտրություններով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |