Իրավական11:38, 08 Հոկտեմբեր 2021
Թուրքիայում կալանավորների քանի՞ տոկոսն է քուրդ

Թուրքիայում գործող «KONDA» հետազոտությունների կենտրոնն ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու այդ երկրում ձերբակալված և կալանավորված քաղաքացիների էթնիկ ինքնությունը։
Կետրոնն այդ ուսումնասիրությունն իրականացրել է մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD) պատվերով։
Թուրքիայում մարդու իրավունքների ասոցիացիայի համանախագահ Օզթուրք Թյուրքդողանը, հղում անելով հետազոտության արդյունքներին, հայտնել է, որ այդ երկրում ձերբակալված քաղաքացիների 58 տոկոսը կազմում են թուրքերը, 35 տոկոսը` քրդերը, իսկ մնացած 7 տոկոսն արաբներն են և այլ ազգության ներկայացուցիչներ։
Թյուրքդողանի հաղորդմամբ՝ Թուրքիայում կալանավորվածների թիվն այլ պատկեր ունի. 47 տոկոսը թուրքերն են, իսկ 39 տոկոսը քրդերը։
«Հաշվի առնելով այն, որ քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության 17 տոկոսը, ուշագրավ է, որ քրդերը նախկինում ձերբակալվածների 35, իսկ կալանավորվածների 39 տոկոսն են կազմում։ Ուղղակի նայելով այս հետազոտությանը՝ քրդական հարցն ասում է՝ «ես գոյություն ունեմ»»,-ասել է Թյուրքդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիային հանձնված կասկածյալները մեղադրվում են զինված կողոպուտի և թմրամիջոցների վաճառքի մեջ:

Թուրքիայի արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել դատապարտյալների թվի վերաբերյալ։

Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |