Քաղաքական17:30, 07 Հոկտեմբեր 2021
Հրապարակվել է աշխարհի «ամենաազդեցիկ» անձնագրերի ցանկը

Բրիտանական «Henley & Partners» ընկերությունը հրապարակել է աշխարհի «ամենաազդեցիկ» անձնագրերի ցանկը։ Ըստ այդմ՝ ցանկի առաջին հորիզոնականում տեղ են գտել Ճապոնիան և Սինգապուրը։ Այս երկրների քաղաքացիները առանց վիզայի կարող են մեկնել 192 երկիր։
2006 թվականից կանոնավոր կերպով հրապարակվող «Henley» անձնագրային ինդեքսում Թուրքիան այս տարի զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը։ Թուրքիայի քաղաքացիենրը առանց վիզայի կարող են ճամփորդել աշխարհի 110 երկրներում։
Աշխարհի «ամենաազդեցիկ անձնագրերի ցանկի լավագույն տասնյակը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոփոխվել։ Գերմանիան և Հարավային Կորեան զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը, Ֆինլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը և Իսպանիան՝ երրորդ։
Լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել նաև Ավստրիան, Դանիան (4-րդ), Ֆրանսիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Շվեդիան (5-րդ), Բելգիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան (6-րդ), Չեխիան, Հունաստանը, Մալթան, Նորվեգիան, Անգլիան, ԱՄՆ-ը /7-րդ/, Ավստրալիան, Կանադան (8-րդ), Հունգարիան (9-րդ), Լիտվան, Լեհաստանը և Սլովակիան (10-րդ)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |