Քաղաքական12:14, 06 Հոկտեմբեր 2021
Ադրբեջանը փակել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի Բաքվի գրասենյակը

Բաքվում փակել են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի ներկայացուցչի գրասենյակը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարը:
Որպես պաշտոնական հիմնավորում՝ նշվել է կորոնավիրուսային սահմանափակումը: Միևնույն ժամանակ Իրանն արգելել է իր տարածքով դեպի Նախիջևան թռիչքները։
Նշենք, որ ադրբեջանաիրանական հարաբերություններում լարվածությունը դեռևս շարունակվում է: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 30-ին, «Մեծ արարում» կուսակցության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է Բաքվում «իրանական լրտեսական ցանցի» գոյության մասին։ Մուսթաֆայի տեղեկություններով՝ «5-րդ շարասյունը քայքայիչ գործունեություն է ծավալում մզկիթներում և մեդրեսեներոմ»։ Թեհրանն իսկապես հզոր հենակետ ունի Ադրբեջանում ՝ ի դեմս իրանամետ շիա իմամների։
Ուստի նա խորհրդարանին կոչ է արել երկրի օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել, որոնք արգելում են նման կազմակերպությունների գործունեությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |