Տարածաշրջան16:58, 05 Հոկտեմբեր 2021
Սոյլուն. «Թուրքիայում PKK զինյալների թիվը նվազել է»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների թիվը նվազել է մինչև 181 հոգի: Այս մասին թուրք նախարարը հայտնել է ոստիկանության դպրոցի շրջանավարտների երդման արարողության ընթացքում ելույթ ունենալիս:
Թուրքիայում PKK-ի դեմ պայքարի արդյունավետությունն ընդգծելու համար Սոյլուն նշել է, որ Հաքքարիում մարդիկ արդեն կարողանում ձմեռային արձակուրդներ անցկացնել, իսկ Փուլումուրի սարահարթում պիկնիկներ կազմակերպել, քանի որ այդ շրջաններն ամբողջությամբ մաքրվել են «ահաբեկիչներից»:
Ելույթի ընթացքում Սոյլուն ընդգծել է, որ Թուրքիան այսօր շատ ավելի հզոր է քան նախկինում: Որպես ասվածի օրինակ՝ նա նշել է, որ նախկինում Թուրքիային հնարավոր էր վախեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնյաներով կամ էլ էմբարգոներով, մինչդեռ այսօր Թուրքիայի անվտանգային օրակարգը տարածվում է Սիրիայից մինչև Աֆղանստան, Լիբիայից մինչև Իրաք ու Արևելյան Միջերկրական:
Ըստ Սոյլուի՝ Թուրքիան այժմ կարիք չունի ինչ-որ մեկից թույլտվություն ստանալ, որպեսզի ունենա սեփական արտադրության ԱԹՍ-ներ ու ուղղաթիռները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |