Քաղաքական12:13, 29 Սեպտեմբեր 2021
Էրդողանի խոսնակը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից և պայմաններ դրել Հայաստանի առաջ
Նա շեշտել է, որ իրենք սկզբունքորեն դրական են նայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հիշեցրել է, որ 1992թ․ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման և հայ-թուրքական սահմանի փակման պատճառը եղել է արցախյան պատերազմը, որն անվանել է «Ղարաբաղի օկուպացիա»։
«Իսկ հիմա,-շարունակել է Քալընը,- երբ այդ խնդիրը արդեն լուծվել է, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խոչընդոտ այլևս չկա։ Սակայն Ղարաբաղի խնդրում դեռ կան հարցեր, որոնք լուծում են պահանջում»։
Էրդողանի խոսնակը նաև նշել է, որ թեև Ղարաբաղում հաստատվել է հրադադար, բայց առ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել:
«Անհրաժեշտ է, որ ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Ընդ որում դա անհրաժեշտ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Կովկասի, և՛ մեզ բոլորիս համար։ Դրա վերաբերյալ պայմանները, բնականաբար, պետք է քննարկվեն ու արժանանան երկու կողմերի հավանությանը»։
Իբրահիմ Քալընի խոսքով՝ վերոնշյալ գործընթացը շարունակվում է և դրա հաջորդ փուլը կլինի պայմանագրի կնքումը։ Թուրքիայի համար էական չէ, թե կողմերը ինչ ձևաչափով կհանդիպեն:
«Կարևոր էլ չէ, թե դա կլինի ՄԱԿ-ի, Մինսկի խմբի եռանախագահների հովանու ներքո, թե տարածաշրջանային այլ դերակատարների ներգրավմամբ: Կարևորն այն է, որ պայմանագիրը լինի, որը կհաստատի Ադրբեջանը և կընդունի Հայաստանը։ Այդպիսով խնդիրն ամբողջությամբ կլուծվի ու մի կողմ կդրվի»,- եզրափակել է Քալընը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Թուրքիայի պատվիրակությունը գլխավորել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։
Նշվում է, որ Անկարայում երկու երկրների արտգործնախարարությունների գլխավորությամբ կայացել են հակաահաբեկչական խորհրդակցություններ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |