Քաղաքական12:43, 25 Սեպտեմբեր 2021
Հունաստանի վարչապետը կոչ է արել Անկարային հրաժարվել ագրեսիվ քայլերից Կիպրոսի հարցում

Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է Կիպրոսի հիմնախնդրին՝ հանրության ուշադրությանը հրավիրելով այն փաստի վրա, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը:
Նրա խոսքով՝ ի սկզբանե թուրքերը ու հույները տարբեր դիրքորոշումներ են որդեգրել խնդրի կարգավորման հարցում: Ի տարբերություն Թուրքիայի ագրեսիվ քայլերի՝ Հունաստանի վարչապետի կարծիքով Աթենքը մշտապես կողմ է եղել, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, ՄԱԿ-ի օրենքներին համապատասխան, որոնք բացառում են ուժի կիրառումը:
«1995թ.-ից ի վեր Հունաստանը բախվում է ուժի կիրառման վերաբերյալ Թուրքիայից հնչող սպառնալիքներին, որոնք հայտնի են Կազուս բելլի տերմինով»:
Հունաստանի վարչապետը նշել է, որ ջրային սահմանազատումների վերաբերյալ թուրք-հունական խնդիրները կարող են լուծվել, միայն եթե պահպանվեն միջազգային իրավունքի նորմերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դոհայում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |