Հասարակական16:30, 25 Սեպտեմբեր 2021
Էրդողանի կնոջ խոհարարական գրքի համար պետբյուջեից ծախսվել է ավելի քան 110.000 դոլար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի խոհարարական գրքի տպագրության և շնորհանդեսի համար պետբյուջեից ծախսվել է շուրջ 1 մլն թուրքական լիրա, այսինքն ավելի քան 110.000 ԱՄՆ դոլարը։
Թուրքական «T24» լրատվակայքի լրագրողներից Էրայ Գյուրելը հայտնել է, որ Էմինե Էրդողանի «Թուրքական խոհանոցը հարյուրամյա բաղադրատոմսերով» գրքի տպագրության համար ծախսվել է 275 հազար լիրա, իսկ շնորհանդեսի համար 700 հազար լիրա։ Ընդ որում՝ ծախսերը կատարվել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության բյուջեից։
Էմինե Էրդողանի գիրքը հանրության դատին է հանձնվել սեպտեմբերի սկզբին։ Նշվում է, որ դրանում ներկայացված են «Անատոլիայի հազարամյա ավանդական ուտեստների բաղադրատոմսերը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |