Միջազգային17:20, 25 Սեպտեմբեր 2021
ԱՄՆ Պետդեպը կքննի «Գորշ գայլերի»՝ ահաբեկչական կազմակերպություն լինելու հարցը
Միացյալ Նահանգների Նևադա նահանգից ընտրված դեմոկրատ պատգամավոր Դինա Թիթուսն ԱՄՆ-ի 2022 թվականի պաշտպանության բյուրջեի նախագծում (NDAA) ներառել է հոդված, որի համաձայն ԱՄՆ-ի պետական դեպարտամանետը պետք է հետաքննի հետևյալ հարցը․
«Արդյո՞ք գաղափարապաշտների ակումբները (թուրքական «Գորշ գայլերի կազմակերպությունը, թուրքերեն՝ Ülkü Ocakları) համապատասխանում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն լինելու չափանիշներին, թե ոչ»։
Հոդվածն արդեն ընդունվել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովում և պահանջում է, որ նախագծի օրինականացումից հետո 180 օրվա ընթացքում պետդեպարտամենտը հարցի վերաբերյալ զեկույց պատրաստի և ներկայացնի Կոնգրեսին։
Այդ հոդվածն ուժի մեջ կմտնի այն դեպքում, երբ բյուջեի նախագիծը նույնությամբ ընդունվի Սենատում և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Արտահանումն իրականացվում է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտուրը կասեցնելու մասին որոշմանը ֆոնին:
Բեզալել Սմոթրիչը դժգոհել է, որ Կահիրեում գերիների փոխանակման բանակցություններում ներկա են գտնվել նաև թուրք պաշտոնյաներ:
Բարզանին վերջին այցը Իրան եղել է 2021թ. օգոստոսին, որի ընթացքում նա մասնակցել էր Ռաիսիի երդմնակալության արարողությանը։
Թրամփի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ հիմնականում կապված էր Սիրիայի և իրաքյան հարցերի, Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «ԺՊԳ-ի» և Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |