Տարածաշրջան15:29, 23 Սեպտեմբեր 2021
Սիրիայի արտգործնախարար. «Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր ուժերը Սիրիայից»

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը համարում են բռնազավթում և պահանջում են, որ Անկարան անհապաղ դուրս բերի իր զինված ուժերը:
«Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Միքդադը նշել է, որ Սիրիայում թուրքական ներկայությունը Սիրիայի իրավունքների խախտում է:
Սիրիայի Իդլիբ շրջանում լարվածության անդրադառնալով՝ արտգործնախարարը նշել է, որ այդ լարվածության հիմնական աղբյուրը թուրքական ներկայությունը և զինված խմբավորումներին Թուրքիայի աջակցությունն է:
«Թուրքիան պետք է անհապաղ հետ քաշվի, իսկ միջազգային հանրությունը պետք է աջակցի Սիրիայի ջանքերին, որոնք ուղղված են երկրի հյուսիսում բռնազավթված տարածքների ազատագրմանը»,- ընդգծել է Միքդադը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին էլ համակարծիք է, որ Սիրիայի հիմնական խնդիրը բխում է օտար ուժերի ներկայությունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Սեբահաթթին Մավիգյոզի՝ ամեն 100 լիրա արժողությամբ ապրանքից 65 լիրան կազմում է հարկը։

Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |