Քաղաքական17:08, 19 Սեպտեմբեր 2021
Էրդողան․ «Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպելու առաջարկ է փոխանցել»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն։
Այս մասին Թուրքիայի նախագահը հայտնել է մամուլի ասուլիսի ընթացքում, որը տվել է ԱՄՆ մեկնելուց առաջ։
Լրագրողներից մեկը հարցրել է, թե նախագահ Էրդողանն ինչ կարծիք ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, ըստ որի «Հայաստանը թույլ չի տալու, որ միջանցք ստեղծվի»։
Այդ հարցին ի պատասխան Էրդողանը նշել է, որ միջանցքը բացել-չբացելու հարցը քաղաքական խնդիր է։
Ըստ Էրդողանի՝ մտածելու տեղիք է տալիս այն, որ Հայաստանի վարչապետը մի կողմից դա է ասում, իսկ մյուս կողմից ցանկանում է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ։
«Եթե ցանկանում է Թայիփ Էրդողանի հետ հանդիպել, ապա արդեն պետք է արվեն հայտնի քայլերը։ Մենք բանակցությունների առաջ փակ չենք», -ասել է Էրդողանը՝ հայտնելով, որ Հայաստանի վարչապետի՝ հանդիպման առաջարկն իրեն փոխանցել է Վրաստանի վարչապետը։
Էրդողանը նշել է, նման բանակցություններ սկսելիս հայկական կողմը պետք է ցույց տա իր դրական մոտեցումը։
Նրա խոսքով, եթե իրենց փոխանցված երկխոսության առաջարկն անկեղծ է, Թուրքիան էլ իր անկեղծությունը ցույց կտա և կսկսի դիվանագիտությունը, որը ենթադրում է՝ ինչ-որ բաներ պետք է վերցնել ու տալ։
Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը «միջանցքի» բացումով կհաղթահարվի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերջին օրերին, ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի, Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են նոր ռազմական գործողություն սկսել քրդական ուժերի դեմ՝ Հյուսիսային Իրաքում։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքներին։
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Տարբեր ինտերնետային կայքերում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ 2024-ի հունվարին Թուրքիան Իսրայել է արտահանել բարութ, պայթուցիկ նյութեր և զենք:
Զինամթերքի մատակարարման մասին պայմանագիրն ամերիկյան կողմի հետ ստորագրել է թուրքական «Arca Savunma» ընկերությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |