Մշակութային12:41, 16 Սեպտեմբեր 2021
Պոլսահայ երգչուհի Սիբիլի «Ավրորայի աղոթքը» նվիրվել է պատերազմում որբացած երեխաներին (տեսահոլովակ)

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր երգին և տեսահոլովակին, որը կոչվում է «Ավրորայի աղոթքը»։
«Պոլսահայ արվեստագետ Սիբիլն «Ավրորայի աղոթքը» նվիրել է բոլոր պատերազմներում որբացած երեխաներին»․ թուրքական լրատավակայքերի այս և այլ շեշտադրմամբ հրապարակումներում նշվել է, որ Սիբիլի նոր երգն իր շուրջն է համախմբել երաժշտասերներին։
Ստամբուլում ապրող և ստեղծագործող երգչուհի Սիբիլն «Ավրորայի աղոթքը» երգը երաժշտասերների դատին է հանձնել սեպտեմբերի 10-ին։ Երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, իսկ տեսահոլովակը նկարահանվել է Հրանտ Մովսիսյանի ռեժիսորությամբ։
«Շատ հուզիչ, չափազանց խորն այս ստեղծագործությունը բոլոր պատերազմներում որբացած անմեղ երեխաների համար աղոթք է՝ ուղղված Մարիամ Աստվածածնին»,-այսպես է նկարագրել իր նոր ստեղծագործությունը երգչուհին։
«Ավրորայի աղոթքը»
Նշենք, որ Ֆերիքյոյի եկեղեցական «Սուրբ Վարդանանց» երգչախմբում առաջին քայլերն արած Սիբիլ Փեքթորոսօղլուն 2010-ին թողարկել էր հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ զետեղվել էին «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգեր։ Իսկ ահա «Նամակ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը եղել է թուրքական պետական հեռուստատեսությամբ ցուցադրված առաջին հայալեզու տեսահոլովակը։
«ՆԱՄԱԿ»
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թավջութակահարուհի Պյուրեն Էդա Գյոզերը կատարել է Բախի թավջութակի առաջին երեք սյուիտները:

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Արա գյուլերի մրցաշարում առաջին տեղը գրավել է Ստամբուլում գործող հայկական «Կենտրոնական» ավագ դպրոցի սան Մարինա Աբդը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա և հանդիպել Հաքան Ֆիդանի հետ։
Ընդհանուր առմամբ, 2002-ից մինչև 2024-ը Թուրքիայի նկատմամբ կայացվել է 3.363 իրավախախտման որոշում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |