Քաղաքական17:39, 14 Սեպտեմբեր 2021
Պուտինն անուղղակի քննադատություն է հնչեցրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հասցեին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցով մեկնել է Մոսկվա. նախօրեին նրա հետ հանդիպում Է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդվում Է Կրեմլի կայքում:
Ռուսաստանի նախագահը Թուրքիայի և ԱՄՆ-ի վերաբերյալ անուղղակի ակնարկով է հանդես եկել: Պուտինը նկատի ունենալով Սիրիայում Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայությունը, նշել է, որ Սիրիայում պահպանվում են ահաբեկչության օջախներ, որոնք ճնշում են գործադրում խաղաղ բնակիչների վրա:
Պուտինը Սիրիայի գլխավոր խնդիրը համարել Է առանց ՄԱԿ-ի և սիրիական իշխանությունների թույլտվության այնտեղ օտարերկրյա ներկայության պահպանումը: Նրա կարծիքով, դա «հնարավորություն չի տալիս առավելագույն ջանքեր գործադրել երկրի համախմբման համար և նրա վերականգնման ճանապարհին այնպիսի տեմպերով շարժվելու համար, որոնք հնարավոր կլինեին, եթե ամբողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից»:
Հիշեցնենք, որ դեռևս Սիրիայի մի մասը կառավարության ուժերի վերահսկողությունից դուրս է գտնվում: Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում թուրքական ուժեր, իսկ արևելքում ու հյուսիս-արևելքում, որոնք գտնվում են սիրիացի քրդերի վերահսկողության տակ, Միացյալ Նահանգների զորքերն են տեղակայված:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |