11:05, 13 Սեպտեմբեր 2021
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր. «Ե՞րբ եք բացելու Հայաստանի հետ սահմանը»
Թուրքիայում գործող ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը օրենքով սահմանված կարգով հարցադիմում է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ գրավոր պատասխանի պահանջով։
Հարցադիմումի մեջ նշվել է․ «Չնայած այն բանին, որ Թուրքիան 1991թ․ Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրն է, բայց ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993 թվականից առ այսօր փակել է Հայաստանի հետ սահմանը և սառեցրել դիվանագիտական ու քաղաքական հարաբերությունները։ 1993-ից հետո քաղաքական իշխանությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավումը կապել են Ադրբեջանի տարածքներից հայկական ուժերի դուրսբերման հետ։
Նախորդ տարվա Ղարաբաղի պատերազմի արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանագրով հայկական զինված ուժերը հետ են քաշվել տասնյակ տարիներ իրենց զբաղեցրած տարածքներից։ Վերջին շրջանում ինչպես նախագահ Էրդողանը, այնպես էլ Հայաստանի վարչապետ Փաշինյանը Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կարգավորլու կոչեր պարունակող հայտարարություններ են արել։
Ուստի այս համատեքստում․
1. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար ի՞նչ ուղով եք գնալու։
2. Հայաստանի հետ մեր սահմանը ե՞րբ եք բացելու։
3. Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները ե՞րբ եք սկսելու։
4. Հայաստանի հետ վստահության կապերն ապահովելու համար ի՞նչ քայլեր եք անելու։
5. Ցամաքային և երկաթուղային կապն ապահովելու համար Հայաստանի հետ սկսվե՞լ են շփումներ։
6. Հայաստանի հետ ուղիղ թռիչքներ իրականացնելու նախաձեռնություն ունենալո՞ւ եք»։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Արտահանումն իրականացվում է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտուրը կասեցնելու մասին որոշմանը ֆոնին:
Բեզալել Սմոթրիչը դժգոհել է, որ Կահիրեում գերիների փոխանակման բանակցություններում ներկա են գտնվել նաև թուրք պաշտոնյաներ:
Բարզանին վերջին այցը Իրան եղել է 2021թ. օգոստոսին, որի ընթացքում նա մասնակցել էր Ռաիսիի երդմնակալության արարողությանը։
Թրամփի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ հիմնականում կապված էր Սիրիայի և իրաքյան հարցերի, Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «ԺՊԳ-ի» և Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |