• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Հոկտեմբեր, 2023
Երկուշաբթի 02:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական17:06, 08 Սեպտեմբեր 2021

Վանա լիճը վտանգված է. ջրերն ափերից հետ են քաշվել ավելի քան 1կմ (լուսանկարներ)

Վանա լիճը վտանգված է. ջրերն ափերից հետ են քաշվել ավելի քան 1կմ (լուսանկարներ)

Վանա լճում ջրի մակարդակը աննախադեպ կերպով իջել է։ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության հետազոտությունների համաձայն՝ Վանում ու շրջակա տարածքներում վերջին տարիներին ջրային պաշարների սղություն է նկատվում։

Վանա լճի՝ հատկապես որոշ ծանծաղ ափեր չորացել և անապատացել են։ Ջրի նահանջի հետևանքով ցամաքում են հայտնվել նախկինում լճի տակ եղած շրջաններ ու միկրրոբիոլոգիական շերտեր։

Մասնավորապես Էրջիշ շրջանի Չելեբիբաղ բնակավայրի տարածքում, որտեղ լճի ափերը ծանծաղ էին, ջուրը նախկին լճափից հետ է քաշվել  շուրջ 1կմ։ Իսկ ջրի մակարդակի անկումն այդ տարածքում հասել է 3 մետրի։

Թուրք մասնագետների պնդմամբ՝ տարվա տարբեր եղանակներին գոլորշիացմամբ ու տեղումներով պայմանավորված լճի մակարդակի տատանումները սովորաբար չէին անցնում մեկուկես մետրից։ Բայց ներկայումս Վանա լճից ջրերի գոլորշիացման մակարդակը եռակի գերազանցում է տեղումների ու ձնհալի արդյունքում լիճ լցվող ջրերի ծավալը։

Մասնագետի խոսքով՝ իր պատմության ընթացքում Վանա լիճն ունեցել է այնպիսի ժամանակներ, երբ ջրի մակարդակն այսօրվա նշաձողից 150մ ավելի բարձր է եղել։ Իսկ այսօր անգամ 80-ամյա տարեց բնակիչները հավաստում են, որ լճի մակարդակը երբեք այսքան ցածր չի եղել։

Ափամերձ գոտու 75-ամյա բնակիչ Սեյիթհան Սոյլեմեզը պատմել է, որ 20 տարի առաջ տուն է գնել անմիջապես լճափին, բայց ժամանակի ընթացքում ջուրն այնքան է պակասել, որ տունն ափից ավելի քան մեկ կիլոմետր հեռվում է մնացել։

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մոսկվայի պատվիրակությունը Անթալիայում հանդիպել է թուրք գործարարների հետ
17:29, 06 հոկտ
Մոսկվայի պատվիրակությունը Անթալիայում հանդիպել է թուրք գործարարների հետ

Մուհիթթին Բյոջեքի խոսքերով, այցերը և աշխարհում տեղի ունեցող որոշ քաղաքական զարգացումներ ավելի են մերձեցրել երկու երկրներին, որոնք մի շարք ոլորտներում դարձրել են կարևոր առևտրային գործընկերներ։

Թուրքիան և ԱՄԷ-ն պլանավորում են մինչև Ասիա ձգվող երկաթգիծ կառուցել
11:34, 06 հոկտ
Թուրքիան և ԱՄԷ-ն պլանավորում են մինչև Ասիա ձգվող երկաթգիծ կառուցել

Նշվում է, որ երկաթգիծը պլանավորվում է անցկացնել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի Սուլթան Յավուզ Սելիմի կամրջով։

2030-ի համաշխարհային տնտեսության մեջ Թուրքիան ի՞նչ դեր կունենա
11:33, 06 հոկտ
2030-ի համաշխարհային տնտեսության մեջ Թուրքիան ի՞նչ դեր կունենա

Ըստ տնտեսագետների կանխատեսումների՝ առաջին հնգյակը կգլխավորի ԱՄՆ-ն։

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}