Գիտակրթական17:24, 08 Սեպտեմբեր 2021
Կիպրոսի դպրոցներում պահանջել են պատռել Աթաթուրքի մասին պատմող էջերը գրքերից

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան շուրջ հերթական սկանդալն է հասունանում: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Կիպրոսում: Բանն այն է, որ Կիպրոսի կրթության նախարարությունը հատուկ շրջաբերական է տարածել՝ պահանջելով, որ անգլերենի ուսուցիչները պատռեն դպրոցներին բաժանված անգլերեն գրքերում Աթաթուրքի մասին պատմող էջերը:
Այս մասին տեղեկությունը սոցիալական ցանցերում տարածել են ուսուցիչները՝ տեղադրելով նաև համապատասխան հանձնարականի և գրքում Աթաթուրքի մասին պատմող «Թուրքիայի ամենամեծ հերոսը» վերնագրով նյութի լուսանկարը:
Հունական միջնակարգ դպրոցների ուսուցիչների արհմիության ղեկավար Կոստաս Հաջիսավասը հայտնել է, որ առաջիկայում հարցի առնչությամբ հանդիպելու է Կրթության նախարարության պաշտոնյաների հետ, որոնցից պահանջելու է բացատրել, թե որոնք են եղել նման որոշման դրդապատճառները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նոր սահմանադրությանը։
Գերմանիայի դաշնային վիճակագրական գրասենյակը տվյալներ է հրապարակել երկրում միգրանտների թվաքանակի վերաբերյալ։
Ստամբուլի օդանավակայանը օրական միջինում սպասարկում է 1475 թռիչք։
հրդեհը մարելու համար տարվում են աշխատանքներ թե՛ ցամաքից, և թե՛ օդից։
Ֆիդանը ՌԴ արտաքին գործերի նախարարի հրավերով մայիսի վերջին կմեկնի Մոսկվա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |