Իրավական10:58, 08 Սեպտեմբեր 2021
Թուրքիայում մեկ ամսում տղամարդկանց կողմից 34 կին է սպանվել

Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Թուրքական Bianet լրատվական կայքը տվյալներ է հրապարակել 2021-ի օգոստոսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ:
Նշվում է, որ Թուրքիայում 2021թ. օգոստոսին տղամարդիկ 34 կին են սպանել, որոնցից մեկը Աֆղանստանից էր, մեկը՝ եզդի: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տղամարդկանց կողմից սպանված կանանց թիվը եղել է 31:
Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում տղամարդիկ առնվազն 6 երեխա են սպանել, 13 երեխայի բռնի շահագործել են, 61 կնոջ նկատմամբ բռնություն են կիրառել և 11 կնոջ էլ սեռական ոտնձգության են ենթարկել:
2021թ. առաջին 8 ամսում Թուրքիայում ընդհանուր առմամբ տղամարդիկ 208 կին են սպանել, 98 երեխայի շահագործել են, 73 կնոջ բռնաբարել և առնվազն 552 կնոջ նկատմամբ էլ բռնություն կիրառել:
Հիշեցնենք, որ միայն 2020թ. Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել էր 300 կին, իսկ 171 կնոջ դի էլ հայտնաբերվել էր կասկածելի հանգամանքներում: Ընդ որում հանցագործությունների մեծ մասը կատարվել է բնակարաններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |