Քաղաքական12:10, 07 Սեպտեմբեր 2021
Սոցհարցում. Կհաղթի՞ արդյոք Էրդողանը, եթե հիմա Թուրքիայում լինեն նախագահական ընտրություններ

Թուրքական «Yöneylem» սոցիոլոգիական կազմակերպությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրային վարկանիշը պարզելու համար:
Այն հարցին, թե արդյոք կքվեարկեիք Էրդողանի օգտին, եթե առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանն առաջադրեր իր թեկնածությունը, հարցվածների 56.9 տոկոսը տվել է բացասական, 32.6 տոկոսը դրական պատասխան, իսկ 8 տոկոսն էլ ասել է. «կարող է ձայն տամ, կարող է և չտամ»:
Սոցիոլոգիական կազմակերպությունը նաև հետաքրքրվել է, թե որ կուսակցությանը ձայն կտան Թուրքիայի քաղաքացիները, եթե այժմ տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ:
Հարցման մասնակիցների 35․8 տոկոսը նշել է, որ իր ձայնը կտա Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը, 21․9 տոկոսը՝ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP), 11․6 տոկոսը՝ ընդդիմադիր, ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցությանը, 8.5 տոսոկը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»՝ իսկ 6.1 տոկոսը՝ գորշ գայլերի քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ-MHP), 0.8 տոկոսը՝ «Saadet» կուսակցությանը, 1.2 տոկոս՝ նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությանը, իսկ 0.5 տոկոսը՝ Թուրքիայի նախկին վարչեպետ Ահմեթ Դավութօղլուի կողմից հիմնադրված «Ապագայի կուսակցության»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |