• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:27, 06 Սեպտեմբեր 2021

Քրդամետ կուսակցությունը Թուրքիային կոչ է արել առերեսվել 1955թ. սեպտեմբերի 6-7-ի ջարդերի հետ

Քրդամետ կուսակցությունը Թուրքիային կոչ է արել առերեսվել 1955թ. սեպտեմբերի 6-7-ի ջարդերի հետ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական​​կուսակցությունը (HDP) 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի ջարդերի տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ կոչ է արել թուրքական պետությանը առերեսվել այդ իրադարձության հետ՝ փոխհատուցելով նյութական և բարոյական կորուստները:

HDP կուսակցության ժողովուրդների և հավատքների հանձնաժողովի համանախագահ Թուլայ Հաթիմօղուլլարըն գրավոր հայտարարության մեջ նշել է, որ իրականացվող քաղաքականությունը, ինչպես օրինակ՝ 1915-ի ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի վերադարձի արգելքը, 1936-ի հռչակագիրը, «Ունեցվածքի հարկը» և «Հիմնադրամների մասին» օրենքը, շարունակվել է սեպտեմբերի 6-7-ի ջարդերով:

Հայտարարության մեջ մեջբերելով նախկին թուրք պաշտոնյաների խոսքերը՝ քրդամետ կուսակցությունը նշել է, որ այն կազմակերպվել է պետության կողմից և պետական քաղաքականության մի մասն է կազմել:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Միևնույն ժամանակ, հարձակումը ցայտուն օրինակն է այն բանի, թե ինչպես են պետության ղեկավարները միշտ օգտագործում ռասիզմն ու թշնամանքը իրար նկատմամբ՝ ստվերելու սոցիալական խնդիրները,  քաղաքական ու տնտեսական ճգնաժամը: Ինչպես քրդերի դեմ այսօր աճող ռասիստական​​հարձակումները, այնպես էլ տարբեր ժողովուրդների և համոզմունքների նկատմամբ ատելության խոսքն ու հանցագործությունները դեռ շարունակվում են, և մենք բոլորս դեռ ապրում ենք սեպտեմբերի 6-7-ը»:

Հիշեցնելով, որ սեպտեմբերի 6-7-ի ջարդերը պաշտոնապես չեն դատապարտվել և որևէ քայլ չի ձեռնարկվել փոխհատուցման կամ ներման համար՝ Հաթիմօղուլլարըն ասել է. «Հավասար քաղաքացիություն ապահովելու, ատելությունից և ռասիզմից զերծ ապագա կառուցելու և հանրային համերաշխություն ապահովելու համար այս երկրի բնիկ ժողովուրդների դեմ ուղղված այս ամոթալի իրադարձության հետ հարկավոր է առերեսվել»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
17:45, 12 սեպ
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
15:46, 12 սեպ
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}