Քաղաքական13:26, 03 Սեպտեմբեր 2021
Թյուրքական խորհրդի անդամ պետություններից 30 լրագրող այցելել է Շուշի

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի կողմից կազմակերպված մեդիա-տուրի շրջանակներում 30 լրագրողներ՝ Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից և Հունգարիայից, եղել են արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ), Ակնայի (Աղդամ) շրջաններում և Շուշի քաղաքում։
Ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 30-ին Բաքվում։ Լրագրողները հանդիպում են ունեցել նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։
Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գիսմաթ Գոզալովը հայտնել է, որ տուրը կազմակերպվել է այս տարվա ապրիլ ամսին Բաքվում կայացած Թյուրքական խորհրդի տեղեկատվության և մեդիայի հարցերով պատասխանատու նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների երրորդ հավաքի ժամանակ ձևավորված գործողության պլանի համաձայն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեպտմբերի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցամաքային հարձակում է սկսել Գազայի վրա։

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |