• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Օգոստոս, 2025
Շաբաթ 22:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային12:45, 03 Սեպտեմբեր 2021

Վանի հայկական գերեզմանատան պղծման հարցը բերվել է Թուրքիայի մեջլիսի օրակարգ

Վանի հայկական գերեզմանատան պղծման հարցը բերվել է Թուրքիայի մեջլիսի օրակարգ

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Շըքը մեջլիսի օրակարգ է բերել Վանի հայկական գերեզմանատան պղծման և հայկական եկեղեցու՝ «մշակութային կենտրոնի» վերածելու նախաձեռնության հարցերը։

Ավելի վաղ մամուլում տեղ գտած հրապարակումներից հայտնի էր դարձել, որ Վանի Տուշպա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը շինարարական տեխնիկայի աշխատանքի արդյուքնում ավերվել է, մարդկային ոսկորները հողի երես են դուրս եկել։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանից Վան տեղափոխված և այնտեղ հաստատված Գայանե Գևորգյանը հավաքել ու կրկին թաղել էր գերեզմաններից դուրս թափված ոսկորները։

Իսկ Մալաթիայում 106–ամյա դադարից հետո վերականգնվել և օրեր առաջ վերաբացվել էր պատմական հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ եկեղեցին կվերածվի արվեստի ու մշակույթի կենտրոնի, բայց միաժամանակ նաև բաց կլինի քրիստոնյաների առաջ՝ որպես ուխտատեղի։ Մինչդեռ բացման արարողության ժամանակ օգտագործված ցուցապաստառների վրա միայն գրված է եղել․ «Թաշխորան մշակույթի և արվեստի կենտրոն»։ Կառույցի՝ եկեղեցի լիենլու փաստին որևէ անդրադարձ չի կատարվել։ 

Հաշվի առնելով այս ամենը՝ պատգամավոր Ահմեթ Շըքը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հետևյալ հարցերն է ուղղել․

«1․ Արդյո՞ք Ձեզ հայտնի էր, որ Վանի Տուշպա շրջանի Քալեջիք թաղամասի նշված տարածքում հայկական գերեզմանատուն կա։

2․ Նշված գերեզմանատունը մասնավոր սեփականությու՞նն է, թե՞ պատկանում է հանրային բնակարանաշինական վարչությանը։

3․ Երբ պարզվել է, որ դա հայկական գերեզմանատուն է, արդյո՞ք որևէ գործողություն կատարվել է տարածքը պահպանության տակ առնելու համար։

4․ Մարդկանց հիշատակի անարգման վերաբերյալ Թուրքիայի քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածում ասված է․ «1) Առնվազն երեք անձի ներկայությամբ մահացած անձի հիշատակն անարգողը դատապարտվում է երեք ամսից մինչև երկու տարի ազատազրկման կամ տուգանվում է։ Եթե անարգանքը հրապարակային է եղել, պատժի չափը ավելացվում է մեկ վեցերորդով։ 2) Մահացածի մարմինը կամ ոսկրերը ամբողջությամբ կամ մասամբ վերցնող կամ դրանք անարգող գործողություններ կատարող անձը  դատապարտվում է երեք ամսից երկու տարվա ազատազրկման»։ Այս հոդվածի հիման վրա որևէ իրավական գործընթաց սկսվելու՞ է։

5․ Սուրբ Երրորդություն եկեղեցին միայն որպես մշակույթի կենտրո՞՞ն է գործելու։ Եթե ոչ, ապա ինչո
՞ւ է ցուցապաստառի վրա նշվել միայն մշակույթի տուն լինելու հանգամանքը։


6․ Քրիստոնյա, հրեա, եզդի, ալևի համայնքներին պատկանող քանի՞ սրբավայր կա, որ միաժամանակ նաև որպես մշակույթի կենտրոն է գործում։

7․ Թուրքիայում քրիստոնյա, հրեա, մուսևի, եզդի, ալևի համայնքներին պատկանող մշակութային օբյեկտների գույքացուցակ կա՞ արդյոք։

8․ Չե՞ք կարծում, որ այս և նմանատիպ գործողություններով ավերվում են Անատոլիայում ապրող ազգերին պատկանող մշակութային արժեքները և դրանով վնաս է հասցվում ազգերի եղբայրությանը»։

Աղբյուր`    birgun.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի
17:11, 27 օգոս
Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին
14:50, 25 օգոս
Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր
11:35, 21 օգոս
«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքիայի արտգործնախարարն անդարդարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին
Թուրքիայի արտգործնախարարն անդարդարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին

Ֆիդան. «Ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների շնորհիվ տարածաշրջանային խաղաղության առումով շատ լավ պատկեր է ձևավորվել»:

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը կրճատվում է
Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը կրճատվում է

Թուրքիայում օտարերկրյա այցելուների թիվը պակասել է ավելի քան 200.000, մինչդեռ Իսպանիայում ու Հունաստանում զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում:

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ հետ
Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ հետ

Մարկո Ռուբիոյի հետ զրույցում Ֆիդանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ռուս-ուկրաինական բանակցային գործընթացում անել այն, ինչն իր պատասխանատվության շրջանակներում է:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}