Քաղաքական13:31, 02 Սեպտեմբեր 2021
Թուրքիան գլխավոր հյուպատոսություն է բացել Սերբիայի Նովի Պազար քաղաքում

Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սերբիա կատարած երկօրյա այցի շրջանակներում Սերբիայի իր պաշտոնակցի՝ Նիկոլա Սելակովիչի հետ պաշտոնապես կատարել է Նովի Պազար քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը։
Բացման արարողությանը մասնակցել են Բելգրադում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Համի Աքսոյը և Նովի Պազարի գլխավոր հյուպատոս Բաշար Բաշոլը։
Բացման արարողությանը հեռարձակվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեսաուղերձը։ Էրդողանը նշել է, որ գլխավոր հյուապտոսությունը նպաստելու է Թուրքիա-Սերբիա հարաբերությունների հետագա զարգացմանը և ծառայելու է ոչ միայն Թուրքիայի քաղաքացիներին, այլև իրենց տեղացի «եղբայրներին»։
Սերբիա կատարած այցի ընթացքում Չավուշօղլուն մի շարք հանդիպումներ է ունեցել՝ այդ թվում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, վարչապետի, ԱԳ նախարարի, Սերբիայում հաջողությունների հասած թուրք գործարարների հետ։ Նա նաև եղել է Սերբիայում «Թուրքական համագործակցության և համակարգման գործակալության» (TİKA) կողմից վերանորոգվող Բայրաքլը մզկիթում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |