Հասարակական15:11, 02 Սեպտեմբեր 2021
Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագը կմատուցվի

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգապետարանը՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ:
Նշվել է, որ պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին և սկսվելու է առավոտյան ժամը 09:00-ին:
Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պատարագին մասնակցելու համար կղզի թույլ կտան այցելել միայն սահամանափակ թվով հրավիրյալների և հավատարմագրված անձանց: Պատարագի ընթացքում՝ ժամը 09:00-ից մինչև 12:00-ն փակ է լինելու այցելուների համար:
Հիշեցնենք, որ 10-րդ դարում Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով կառուցված Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին 1113-1895թթ. եղել է Աղթամարի կաթողիկոսների նստավայրը: Կաթողիկոսության վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել են Պոլսի հայոց պատրիարքությանը։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005-ին ձեռնարկել էր Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:
95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017թթ. ընթացքում Թուրքիայի արևելյան որոշ շրջաններում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէին արտոնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Զբոսաշրջիկներից ստացված եկամուտը կազմել է 60 մլրդ 497 մլն դոլար:

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Գերմանիան խստացրել է սահմանային միջոցառումները, քանի որ թուրքերը կազմում են անօրինական ներգաղթի հոսքի զգալի մասը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |