Քաղաքական15:26, 01 Սեպտեմբեր 2021
Կարո Փայլանը մեջլիսում պահանջել է ճանաչել փոքրամասնությունների ընտրության իրավունքը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսի օրակարգ է բերել փոքրամասնություններին՝ այդ թվում նաև հայկական համայնքին պատկանող հիմնադրամների ղեկավարների ընտրության հարցը։
Հայ պատգամավորն ընդգծել է, որ 2013թ․ հունվարի 19-ին փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգի չեղարկումից հետո համայնքաները փաստացիորեն չեն կարողանում ընտրություններ կազմակերպել։ Այդ ութ տարիների ընթացքում իշխանությունները պարբերաբար խոստացել են լուծում գտնել, բայց այդպես էլ որևէ քայլ չեն ձեռնարկել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 2-ին հայտարարել է, թե Հիմնադրամների կանոնակարգը վերանայվում է՝ փոքրամասնություններին հիմնադրամների ղեկավարների ընտրությունների հնարավորություն ընձեռնելու նպատակով։ Բայց մինչ օրս որևէ արդյունք չկա։
Հայկական համայնքի որոշ հիմնադրամներ օրերս դիմել են Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչություն՝ հոկտեմբերի 3-ին հիմնադրամների ղեկավարների ընտրություն կազմակերպելու թույլտվության խնդրանքով։ Սակայն, վարչությունից պատասխանել են, որ 2019թ․ մի շրջաբերականի համաձայն՝ մահացած կամ պաշտոնից հրաժարված ղեկավարների փոխարեն համայնքային հիմնադրամների նոր ղեկավարները նշանակվում են, այլ ոչ թե ընտրվում։
Այս առնչությամբ Կարո Փայլանը Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հղել է հետևյալ հարցերը․
1․ Ձեր իշխանությունը, որ ամեն հարմար առիթով ընտրություններ է կազմակերպում, ինչու՞ է ութ տարի շարունակ խոչընդոտում փոքրամասնությունների համայնքների ընտրություններին։
2․ Ինչու՞ թույլ չեք տալիս, որ փոքրամասնությունների համայնքները ընտրություններ անցկացնեն, թեև բազմաթիվ անգամ նման խոստում եք տվել։
3․ Ե՞րբ են անցկացվելու փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները։
4․ Դուք գիտակցու՞մ եք, որ թույլ չտալով փոքրամասնությունների հիմնադրամների ընտրություններ կազմակերպել՝ խոչընդոտում եք այդ հիմնադրամների արդյունավետ կառավարմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեպտմբերի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցամաքային հարձակում է սկսել Գազայի վրա։

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |