Քաղաքական16:04, 01 Սեպտեմբեր 2021
Դիվանագիտական անցուդարձ Թուրքիայի և ԱՄԷ միջև

Վերջին շրջանում դիվանագիտական աշխուժություն է նկատվում Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև: Այս մասին հայտնում է «Region monitor» լրատվական կայքը:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ օգոստոսի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄԷ-ի արտգործնախարար Աբդուլլահ բին Զայիդ Ալ Նահյանի միջև:
Ըստ այդ հրապարակումների՝ երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Այս հեռախոսազրույցը վերջին 2 շաբաթվա ընթացքում երկու երկրների պաշտոնյաների միջև բարձր մակարդակով երրորդ շփումն է:
ԱԳ նախարարների մակարդակով հեռախոսազրույցից առաջ՝ օգոստոսի 18-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել էր ԱՄԷ ազգային անվտանգության հարցերով պատասխանատու շեյխ Թահնուն բին Զայեդ Նահյանին: Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Էրդողանի և Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հեռախոսազրույցը:
Թուրքական պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ այս շփումներում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը:
Այս պետությունների միջև քաղաքական, դիվանագիտական հարաբերությունները վերջին տարիներին սառը հակամարտային բնույթ են կրել: Մասնավորապես թուրքական իշխանական շրջանակները ԱՄԷ-ին մեղադրում են 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպմանը մասնակցելու մեջ: Հարաբերությունների լարվածության գործում մեծ դեր է ունեցել նաև Կատարի հարցը, որտեղ 2 երկրները դիրքավորվել էին հակադիր բևեռներում:
Նշենք նաև, որ այս ընթացքում թուրքական կողմի նախաձեռնությամբ քայլեր են ձեռնարկվում արաբական աշխարհի մեկ այլ կարևոր դերակատարի՝ Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Սեպտեմբերի 7-8-ը Անկարայում տեղի է ունենալու Թուրքիա-Եգիպտոս քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլը:
Փաստացի, արաբական աշխարհում Թուրքիայի հիմնական մրցակից Սաուդիան Արաբիա-Եգիպտոս-ԱՄԷ-Բահրեյն գործընկերային քառյակի 2 անդամների հետ լարվածությունը նվազեցնելուն միտված քայլեր են իրականացվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեպտմբերի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցամաքային հարձակում է սկսել Գազայի վրա։

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |