Իրավական17:28, 31 Օգոստոս 2021
Գերմանիայի 119 քաղաքացի չի կարողանում հեռանալ Թուրքիայից

Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Գյոքայ Աքբուլութը հարցում է հղել երկրի կառավարությանը՝ պարզելու համար, թե Գերմանիայի քաղաքացիներից կամ այդ երկրում բնակության իրավունք ունեցողներից քանիսը ազատազրկման կամ երկրից դուրս գալու արգելքի պատճառով չի կարողանում հեռանալ Թուրքիայից։
Հարցմանը պատասխանել է երկրի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Գերմանիայի 61 քաղաքացիներ ներկայումս գտնվում են թուրքական բանտերում, ևս 58 քաղաքացու արգելված է հեռանալ երկրից։ Պարզվել է նաև, որ 2021 թվականի ընթացքում արգելվել է Գերմանիայի 4 քաղաքացիների մուտքը Թուրքիա։ Նախարարությունը հայտնել է, որ Գերմանիայում բնակության իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ նշված համատեքստում որևէ տեղեկատվության չի տիրապետում։
Արտգործնախարարությունը տվյալներ չի հրապարակել այն մասին, թե Թուրքիայում բանտարկված իր քաղաքացիներն ինչ մեղադրանքների հիման վրա են ազատազրկման դատապարտվել։ Սակայն վերջին տարիների ընթացքում մամուլում հատկապես մեծ աղմուկ են առաջացրել դեպքերը, երբ սոցցանցերում կատարված հրապարակումների հիման վրա Գերմանիայի մի շարք քաղաքացիներ Թուրքիայում մեղադրվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու կամ ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |