Ռազմական16:21, 30 Օգոստոս 2021
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից գնելու է S-400-ների երկրորդ խմբաքանակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան անպայման Ռուսաստանից ձեռք է բերելու ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը։
Այս համատեքստում Էրդողանը ասել է . «Ռուսաստանի հետ, ինչպես «Ս-400-ների, այնպես էլ պաշտպանական արդյունաբերության հարցերում մի շարք քայլեր/նախաձեռնություններ ունենք: Նույնիսկ ավելի տարբերվող այլընտրանք ասեմ. օրինակ՝ այս հրդեհների ժամանակ Ռուսաստանից բերված «Իլյուշին» ինքնաթիռներ ենք օգտագործել: Մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում այս հարցնել ենք քննարկել: Ռուսաստան իմ այցի ընթացքում բոլոր այս հարցերը նորից կքննարկենք»:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական գործարքը ռուսական ՀՕՊ համակարգերի վերաբերյալ լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում
Աղբյուր` Haber7
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:17, 13 հուն
Թուրքիայի ՊՆ․«PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է»
Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

15:48, 11 հուն
Թուրքիան 48 միավոր «KAAN» կործանիչ կարտահանի Ինդոնեզիա
Գործարքը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10 մլրդ դոլար, համարվում է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ռազմական արտահանման պայմանագիրը։

12:48, 11 հուն
Հունաստանը ծրագրում է Էգեյան ծովում հնդկական ռազմաբազա ստեղծել
Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ օգտագործում է Հնդկաստանի խաղաքարտը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |