Իրավական13:53, 27 Օգոստոս 2021
Թուրքիայի վերջին 6 նախագահներից ամենաշատը Էրդողանն է դատական հայց ներկայացրել քաղաքացիների դեմ

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» կողմից կազմվել և հրապարակվել է զեկույց այն մասին, թե Թուրքայի վերջին 6 նախագահների պաշտոնավարման օրոք որքան դատական հայցեր են եղել նախագահին վիրավորելու հոդվածի հատկանիշներով։
Տվյալների ամփոփումից պարզ է դարձել, որ նախորդ 5 նախագահների օրոք (Քենան Էվրենից մինչև Աբդուլլահ Գյուլը ներառյալ) վերոհիշյալ հոդվածով հարուցված քրեական գործերի ընդհանուր թիվը 1816 է, իսկ միայն Էրդողանի նախագահության շրջանում այդ թիվը արդեն հասել է 38.581-ի։
Զեկույցը հեղինակած CHP-ի փոխնախագահ Գյուլիզար Քարաջան ներկայացրել է 6 նախագահների կառավարման ժամանակաշրջանում արձնագրված ցուցանիշների համեմատական սանդղակները՝ ըստ աճման կարգի, որտեղ Էրդողանը գերազանցում է բոլորին՝ քաղաքացիների դեմ բացած դատական հայցերի թվով։
Սուլեյման Դեմիրել - 158 դատական հայց
Ահմեթ Նեջդեթ Սեզեր - 163 դատական հայց
Թուրգութ Օզալ - 202 դատական հայց
Քենան Էվրեն - 340 դատական հայց
Աբդուլլահ Գյուլ - 848 դատական հայց
Ռեջեփ Թայիփ Էրդողան - 38.581 դատական հայց
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |