Ռազմական11:21, 26 Օգոստոս 2021
Թուրքիան սկսել է Աֆղանստանից դուրս բերել իր զինուժը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսել է Աֆղանստանից դուրս բերման գործընթացը։ Նախարարությունը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում, ինչպես նաև՝ երկկողմ համաձայնությունների հիման վրա թուրքական զինուժը 2002 թվականից ծառայություն էր իրականացնում Աֆղանստանում։
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանից հեռանալու որոշումից հետո Թուրքիան հայտարարել էր, որ հավատարիմ մնալով աֆղան ազգի ցանկության դեպքում նրա կողքին մնալու իր խոստմանը, որոշակի պայմանների առկայության դեպքում Թուրքիան պատրաստ է շարունակել ապահովել միջազգային Համիդ Կարզանի օդանավակայանի անվտանգությունը, ինչը արել էր վերջին 6 տարիների ընթացքում», - ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարթույան տարածած հայտարարության մեջ։
Սակայն երկրի կառավարումն իր ձեռքն առած թալիբան շարժումը պնդել է, որ մինչև օգոստոսի 31-ը ոչ մի օտար զինուժ, այդ թվում նաև՝ թուրքական, չպետք է մնա Աֆղանստանում։ Ըստ նախարարության՝ զորքերի տարհանումը սկսվել է օգոստոսի 25-ի երեկոյան։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ տեղեկացրել է, որ գործընթացը կտևի 24-36 ժամ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |