13:16, 26 Օգոստոս 2021
Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտել է քրդերենի նկատմամբ խտրական վերաբերմունքը

Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտել է հեռուստաեթերում քրդերեն խոսքն արգելած թուրք հեռուստահաղորդավարուհի Դիդեմ Արսլան Յըլմազի քայլը։ «Այս և նմանատիպ մեթոդները ցավոք ցույց են տալիս, որ անցյալի սահմանափակման, ժխտական ու ուծացման քաղաքականությունը շարունակվում է», - ասված է փաստաբանների պալատի հայտարարության մեջ։
Դիարբեքիրի փաստաբանները հիշեցրել են, որ նախկինում էլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քրդերեն խոսքը արձանագրություններում չի ներառվել՝ նշվելով որպես «անհայտ լեզու»։ Հայտարարությամբ նշվել է, որ Թուրքիայի շուրջ 25 միլիոն քաղաքացիների մայրենի լեզուն հանդիսացող քրդերենի՝ երկրի պետական ու հանրային հաստատությունների կողմից որպես «անհայտ, անհասկանալի» լեզու բնութագրումը անընդունելի է։
«Աշխարհի ամենահարուստ լեզուներից մեկի՝ քրդերենի նկատմամբ այս ու նմանատիպ միջոցների կիրառումը հանրության շրջանում արդարացի անհանգստություն ու բողոք է առաջացնում։ Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտում է քրդերենի վերաբերյալ նմանատիպ բնութագրումներն ու կամայական սահմանափակումները։ Պահանջում ենք, որ այս և նմանատիպ քայլերի պատասխանատուների նկատմամբ անհրաժեշտ օրինական ու վարչական հետաքննություն սկսվի։ Հայտարարում ենք, որ Դիարբեքիրի փաստաբանների պալատը հետևելու է այդ գործընթացների արդյունավետ կատարմանը», - ասված է հայտարարության մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |