18:04, 26 Օգոստոս 2021
Դավութօղլու. «Քրդերը ոչ թե խնդրի անվանումն են, այլ այդ խնդրի զոհը։»

Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014թթ.), նախկին վարչապետ (2014-2016թթ.), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն խոսել է քրդական խնդրից։
Հաքքարիում կայացած հանդիպման ժամանակ նա մասնավորապես ասել է. «Քրդերը ոչ թե խնդրի անվանումն են, այլ այդ խնդրի զոհը։ Յուրաքանչյուր քաղաքացի անհրաժեշտ է, որ ապրի հավասար պայմաններում»։
Դավուօղլուն շեշտել է, որ երբ Թուրքիայում իշխանության գա իրենց քաղաքական ուժը, կվերացնեն բոլոր այդ հալածանքները։
«Մենք չենք գալիս միավորելու,- ասել է Դավութօղլուն,- մենք գալիս ենք միավորվելու։ Մենք այստեղ ենք, որպեսզի երիտասարդներին բերենք խորհրդարան: Երիտասարդների տեղը լեռները չեն, այլ խորհրդարանը»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայում անցկացվող «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Միջոցառումը կազմակերպվել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի և Ադրբեջանի թուրքական տան կողմից։
Փորձագետների գնահատականներով՝ մինչև 2100 թ․ Թուրքիայի ջրային պաշարները 25%-ով կնվազեն։
Թուրքիայի կառավարության «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Էգեյան ծովում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։
Հնդկաստանի իշխանությունները մտադիր են 15 տոկոսով կրճատել Թուրքիայի հետ ունեցած առևտրաշրջանառությյունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |