Քաղաքական12:20, 19 Օգոստոս 2021
Էրդողան․ «Աֆղանստանի նոր իշխանությունների հետ ամեն տեսակ համագործակցության պատրաստ ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Թալիբան» շարժման կողմից զավթված Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումներին։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ավելի վաղ էլ հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել «Թալիբանի» իշխանությունն Աֆղանստանում և իր այդ մոտեցումը չի փոխել։ «Ողջունում ենք Թալիբանի առաջնորդների ոչ ծայրահեղական, չափավոր հայտարարությունները։ Պատրաստ ենք ամեն տեսակ համագործակցության՝ հանուն աֆղան ժողովրդի խաղաղության, այդ երկրում ապրող մեր թուրք ազգակիցների բարեկեցության ու մեր երկրի շահերի պաշտպանության», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նշել է նաև, որ Աֆղանստանում գտնվող թուրքական զորքը նոր իշխանությունների տրամադրության տակ է ու կարող է հեշտացնել միջազգային ասպարեզում նրանց գործունեությունը։
Մյուս կողմից՝ Էրդողանը հայտնել է, որ Իրանի հետ սահմանակից Աղրը, Հաքքարի, Իգդիր և Վան նահանգների սահմաններին շարունակվում է փախստականների ներհոսքը կանխարգելելու նպատակով պարիսպների կառուցումը։ Նա հերքել է ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի այն պնդումը, թե Էրդողանը Ջո Բայդենի հետ համաձայնության է եկել՝ աֆղան փախստականներին ապաստան տալու հարցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Սիրիայում ԱՄՆ-ի կողմից հարվածային ԱԹՍ-ի իջեցման վերաբերյալ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությունը բնութագրել է որպես անպատասխանատվության, կողմնակալության, նախապաշարմունքի և տգիտության մի օրինակ:
Գրանադայում հանդիպել են Հունաստանի, Հայաստանի և Վրաստանի վարչապետները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |