Հասարակական15:56, 16 Օգոստոս 2021
Թուրքիայի հայկական Վաքըֆլը գյուղում նշվել է Աստվածածնի Վերափոխման տոնը

Հայ առաքելական եկեղեցին օգոստոսի 15-ին տոնեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որ հանրության շրջանում առավել հայտնի է «Խաղաղօրհնեք» անվամբ։ Տոնը նշվել է նաև Թուրքիայի վերջին հայկական գյուղում՝ Վաքըֆլըում։
Բազմաթիվ հավատացյալներ տոնին մասնակցելու նպատակով հավաքվել էին Հաթայի Սամանդաղ շրջանի Վաքըֆլը գյուղի եկեղեցում։ Պատարագից հետո եկեղեցու բակում հսկա կաթսաների մեջ հարիսա է եփվել հյուրերի համար։
Արարողությանը ներկա են գտնվել Սամանդաղի շրջանի ղեկավար Ռեֆիք Էրյըլմազը, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Թուլայ Հաթիմօղլուլլարըն և մի շարք այլ քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ։
Լրագրողների հետ զրույցում ԺԴԿ պատգամավոր Թուլայ Հաթիմօղուլլարըն շնորհավորել է հայերի ու բոլոր քրիստոնյաների տոնը և մարդկությանը կոչ արել՝ ավելի խաղաղ ու համերաշխ ապրել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արգելափակումների հիմնական պատճառները եղել են հասարակական կարգը խախտող, ահաբեկչություն քարոզող կամ տարածող, ինչպես նաև ատելության խոսք պարունակող գրառումները։

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը տվյալներ է հրապարակել 2024-ին երկրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |